Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:26 10-04-2025

2025-ի 1-ին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 106.000 դոլար

Թուրքիայի առևտրի նախարարության և արտահանողների միության հրապարակած տվյալների հիման վրա պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հրապարակել է 2025-ի առաջին եռամսյակում Թուրքիայի սահմանակից երկրների հետ արտահանման ծավալների ցուցանիշները։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Մասնավորապես նշվում է, որ հունվարից մինչ մարտ Թուրքիան սահմանակից երկրներ՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Իրան, Իրաք, Սիրիա և Հունաստան իրականացրել է 6 մլրդ 243 մլն դոլարի արտահանում։ Նշենք, որ 2024-ի նույն ժամանակատվածի համեմատ արտահանման ծավալներն ավելացել են 5.6%-ով։

Արտահանման ծավալները նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին կազմել են 5 մլրդ 910 մլն դոլար։

Ամենաշատ արտահանումն 2025-ի առաջին եռամսյակում իրականացվել է Իրաք՝ 2 մլրդ 563 մլն դոլար։ Իրաքին հաջորդում է Բուլղարիան՝ 1 մլրդ 176 մլն դոլարով, Հունաստանը՝ 910 մլն դոլարով։ Հունաստանին հաջորդում է Իրանը՝ 544 մլն դոլար և Վրաստանը՝ 539 մլն դոլար։

Սիրիա արտահանման ծավալները նկատելիորեն աճել են։ Մասնավորապես 2024-ի առաջին եռամսյակում արտահանման ծավալները կազմել են 386 մլն դոլար, իսկ 2025-ի առաջին եռամսյակում այն ավելացել է 31.2%-ով՝ հասնելով 507 մլն դոլարի։

Սիրիային հաջորդում է Հայաստանը, որտեղ կատարվել է 106.000 դոլարի արտահանում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով: 2024-ին արտահանումը Հայաստան կազմել էր՝ 124.000 դոլար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով