Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:00 30-03-2024

Չեմ քնում, որ գիշերը կռիսները չբարձրանան թոռներիս վրա. մի սարսռացնող պատմություն

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքին հարակից 119 տնակի բնակիչ 60-ամյա Ռուզաննա Զաքարյանը ահազանգում է, որ 13 տարի է՝ ինչ ապրում է այս հասցեում: Մինչ այս ապրել է Գեղարվեստի ակադեմիայի շենքում, ինչից հետո իրեն խաբել են, տունը վաճառել, և ինքը հայտնվել է դրսում:

«Ինձ ասացին՝ դոմիկ դիր տարածքի վրա, շենքերը քանդելուց քեզ տուն կտան: Հիմա դոմիկս փլված է, ի վիճակի չեմ վարձով մնալու: Վատառողջ կին եմ, ապրում եմ մենակ: Տղաս հիվանդ է, այս պահին 5 անչափահաս թոռներս ինձ հետ են մնում, ես եմ նրանց տանում դպրոց՝ դասի. հայրը մի օր լավ է, 3 ամիս պառկած է: Նոր է դուրս գրվել հիվանդանոցից»:

Oragir.News-ը եղել է Ռուզաննա Զաքարյանի տնակում, տեսանկարահանել այն: Բնակչուհու խոսքով՝ ինքը թոշակ, նպաստ չի ստանում:

«Չենք ապրում, գոյատևում ենք: Անձրևը գալիս է, լցվում է տանս մեջ: Պոլերս փտած են, նորմալ տեղ չկա, որ մարդ ոտը դնի: Ստիպված թեշտ եմ դրել, որ անձրևը մեջը լցվի: Մեր քաղաքապետը ասում էր՝ ասե՛ք, կանենք. խնդրում եմ քաղաքապետին, որ մի օգնություն ցույց տա, ֆինանս տա, փոքր տուն առնեմ, կարողանամ յոլլա գնալ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին