copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:30 30-03-2024

Թուրքիան կարող է կրճատել ԱՄՆ-ից ձեռք բերվող F-16 կործանիչների քանակը

Անկարան կարող է կրճատել ԱՄՆ-ից ձեռք բերվող F-16 կործանիչների քանակը։ Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս մասին այսօր գրել է թուրքական Milliyet պարբերականը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները։

Դրանց վկայությամբ, ձեռք բերվող ամերիկյան օդանավերի թվի կրճատումը կապված է Թուրքիայի կողմից Kaan մակնիշի հինգերորդ սերնդի ռազմական օդանավերի արտադրության գործում նկատվող առաջընթացի հետ։

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր 40 նոր F-16-ներ ձեռք բերելու մտադրության մասին։ Թերթի տեղեկություններով` ռազմական օդանավերի ձեռքբերման հարցը Թուրքիայի ԱԳՆ, Ազգային պաշտպանության նախարարության և Ազգային հետախուզական ծառայության (MIT ) ներկայացուցիչները նախօրեին քննարկել են ամերիկացի կոնգրեսականների՝ Անկարա ժամանած պատվիրակության հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը