copy image url
Միտք 4 տարի առաջ - 09:52 16-02-2022

Հայաստանը և Ադրբեջանը մտահոգ են Արցախի Աժ բերվող օրինագծով

Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները միակարծիք որոշել են մի օրինագիծ դնել քվեարկության, որում, ըստ լրատվամիջոցներից ստացած տեղեկությունների, նշված է, որ Ադրբեջանը բռնազավթել է Արցախի տարածքներրը, և որ անօրինական է համարում այդ տարածքներում օտարերկրյա որևէ ներդրում: Այսինքն՝ Ադրբեջանը համարվում է ագրեսոր և օկուպանտ պետություն: Ադրբեջանը այդ սպասվող օրենսդրական իրողությունից մտահոգ է, բայց մտահոգ է նաև Հայաստանը՝ իշխանական մակարդակով, ոչ բացահայտ, կուլիսային:
Այդ մասին իմանում ենք Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանից, երբ «մեսիջներ» է գալիս պաշտոնական Երևանից, թե ճիշտ չեն համարում նման օրինագծի ընդունումը: Պատգամավորը կարծում է, որ օրինագիծը հավանաբար խաղաղության դարաշրջան բացող Փաշինյանի սրտով չէ, որ կարող է խանգարել հայ-ադրբեջանական խաղաղությանը: Բացի այդ, Հայաստանի իշխանությունները համակրում են Ադրբեջանի իշխանություններին և որևէ կերպ չեն ուզում հակադրվել նրանց, նաև՝ տհաճություն պատճառող ու զայրացնող քայլեր արվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:

Երբ Ադրբեջանն է մտահոգ ու վրդովված, հասկանալի է. բռնազավթել է Արցախը և հիստերիայի մեջ է ընկնում, երբ այդ մասին որևէ մեկը փորձում է հիշել: Իսկ երբ Հայաստանն է մտահոգ ու խուճապահար, նույնպես հասկանալի է. ամեն գնով ուզում է այդ մասին մոռանալ: Ադրբեջանը գրավել է Արցախի մեծ մասը, իսկ Հայաստանը համաձայն է, համակրում է: Համակիր ասելը շատ մեղմ է ու պարզունակ:
Ուղղակիորեն Հայաստանի իշխանությունները խոսքով ու գործով համաքայլ են Ադրբեջանի իշխանություններին: Երկու երկրների իշխանություններն էլ անում են նույն բանը, որը երկուստեք ուղղված է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ:

Պաշտոնական Հայաստանն ուրախ է, որ վերջապես ազատվեց Արցախի խնդրից, թոթափեց այդ բեռն ուսերից և ամեն ինչ անում է, որ հանկարծ նորից խնդիր չդառնա: Բայց՝ Արցախի խնդրից ազատվելով, ավելի մեծ խնդրի առաջ ենք կանգնած՝ Հայաստանի խնդրի: Այժմ էլ խնդիր է Հայաստանը: Հիմա էլ պետք է Հայաստանի խնդրից ազատվենք: Կարծես թե պաշտոնական Երևանը ամեն ինչ անում է, որ այդ խնդիրը նույնպես լուծի՝ Հայաստանը Արցախի տարբերակով: Նույնն է անում և պաշտոնական Բաքուն:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը