Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:45 28-04-2023

Թուրքիան հետ կստանա F-35 կործանիչների համար ԱՄՆ-ին վճարած գումարը. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան հետ կստանա F-35 կործանիչների մատակարարման համար ԱՄՆ-ին վճարած գումարը։ Այս մասին Չավուշօղլուն ասել է թուրքական Հյուրիեթ պարբերականին տված հարցազրույցում։

Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն դաշնակիցներ են, որոնք իրենց միջև առկա խնդիրները լուծելու համար ռազմավարական մեխանիզմ են հիմնել։ Նրա խոսքով՝ ներկայումս հարաբերություններն ավելի կայուն են, քան նախկինում էին, սակայն կողմերի միջև դեռևս առկա են չլուծված խնդիրներ։

Թուրքիայի գլխավոր դիվանագետը նկատել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման շրջանում (2017-2021) ամեն օր եղել են վերելքներ և վայրէջքներ։ Նա ասել է, որ Թրամփը թվիթերում գրառումներ էր կատարում, որոնք խառնաշփոթ էին առաջացնում։

«Քուրդիստանի բանվորական կուսակցությունը շարունակում է աջակցել Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին։ Այս հարցը կենսական նշանակություն ունի։ Իհարկե կա նաև Գյուլենական ահաբեկչական կազմակերպության ներկայության խնդիրը։ Մյուս կողմից մենք նրանց դաշնակից ենք անվանում, սակայն նրանք մեր նկատմամբ սահմանել են պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի թշնամիների դեմ պայքարելու օրենքը»,- հայտարարել է նա։

Թուրքիայի արտգործնախարարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Անկարան F-35 համակարգեր ձեռք բերելու համար գումար է վճարել, ներդրում է կատարել, որը պետք է հետ ստանա։ «Այս համակարգից մեզ հեռացնելը խթան հանդիսացավ, որ մենք արագացնենք մեր սեփական արտադրությունը, սակայն պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի թշնամիների դեմ պայքարելու օրենքը ճիշտ չէ։ Մյուս կողմից մենք նայում ենք առևտրին, որը սրընթաց աճում է»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլին Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրից՝ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան մտահոգված չէ Վաշինգթոնի արձագանքով։ 2023 թվականի հունվարին նա հայտարարել էր, որ Թուրքիան չի ստացել ոչ կործանիչները, ոչ էլ դրանց համար վճարած գումարը։ Նրա խոսքով՝ Թուրքիան ԱՄՆ-ին վճարել է մոտ 1 մլրդ 400 մլն դոլար։





Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի