copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:51 10-03-2024

Մահացել է ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար Սվետլանա Մորգունովան

84 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սվետլանա Մորգունովան: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է նրա զարմիկը՝ Տագանսկի շրջանի մունիցիպալ պատգամավոր Իլյա Սվիրիդովը:

Նա չի հստակեցրել մահվան ճշգրիտ պատճառը՝ հիշեցնելով Մորգունովայի ծերության և այն մասին, թե որքան է նրան կոտրել որդու՝ Մաքսիմի մահը 2020 թվականին։

Սվիրիդովի խոսքով՝ հուղարկավորությունը կարող է տեղի ունենալ երեքշաբթի Տրոեկուրովյան գերեզմանատանը, սակայն առայժմ այդ մասին հստակ տեղեկատվություն չկա:

Մորգունովան ծնվել է 1940 թվականի մարտի 6-ին Մոսկվայում։ Սովորել է Մոսկվայի քաղաքային խորհրդի թատրոնին կից թատերական ստուդիայում: 1961 թվականից աշխատել է որպես կենտրոնական հեռուստատեսության հաղորդավար, դերասան Վալենտին Սմիրնիտսկու հետ վարել է ՛՛Կապույտ լույս՛՛-ի թողարկումները, ինչպես նաև ՛՛Առավոտյան փոստարկղ՛՛ երաժշտական ծրագիրը:

2011 թվականին պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ ՛՛Հայրենական հեռուստառադիոհեռարձակման զարգացման գործում մեծ վաստակի և երկարամյա բեղմնավոր գործունեության համար՛՛, 1978 թվականին արժանացել է ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը, իսկ 2000 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչմանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի