copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 22:34 19-02-2024

Ադրբեջանն ու Թուրքիան են որոշելու, թե ինչպիսի զինուժ կունենա Հայաստանը

Ադրբեջանը և Հայաստանը պատրաստվում են «խաղաղության», սակայն միմյանց հետ մրցում են սպառազինության ձեռքբերման հարցում։

2020-23 թվականներին, ինչու չէ՝ նաև ներկա դրությամբ, Ադրբեջանը, համարելով իրեն Անդրկովկասի գլխավորը, որը հաղթել է հայկական պետությունների դեմ մղված պատերազմում և վերացրել դրանցից մեկը, իրեն թույլ է տալիս հաղթողի դիրքերից ելնելով հսկել, թե Հայաստանն իրեն ինչպես է պահում։

Ադրբեջանի լկտիությունը ոչ միայն որևէ դիմադրությանչի արժանանում ՀՀ ղեկավարության կողմից, այլ նաև փաստորեն խրախուսվում է, քանի որ ինչպես Նիկոլ Փաշինյանի ասույթներից պարզվում է՝ «գնացել ենք, միջազգային հանրությանն ասել ենք, որ մեր ինքնորոշման իրավունքով Ղարաբաղը պետք է լինի անկախ․․․ Մեզ թվացել է, թե հակամարտությունը տանում ենք Ադրբեջանի դեմ, բայց այս հակամարտությունը տարել ենք ամբողջ միջազգային հանրության դեմ, ինչը խելամիտ չէ․․․» և այլն ու այսպես շարունակ։

Հայաստանի ղեկավարը մեղադրում է հայերին՝ տասնամյակների ընթացքում ոչ ադեկվատ պետական մտածողության մեջ։ Բայց չի մեղադրում իրեն, որ մի ժամանակ Ստեփանակերտում գոռում էր՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ․․․»։

Ահա՛ այսպիսի Հայաստանին է հսկում Ադրբեջանը, դիտարկելով, օրինակ, թե մենք ինչ սպառազինություն և ումից ենք ձեռք բերում։ Ու իր համար պարզում է, որ հնդկական PITAKA և AKASH համայնքները ոչինչ չեն կարող անել Bayraktar Akinci-ի դեմ, որը հաջորդ սերնդի տակտիկական ԱԹՍ է ու մի շարք առավելություններ ունի Bayraktar TB2-ի նկատմամբ։ Ա՛յն Bayraktar TB2-ի, որը դեռ մարտական դիրք չհասած էր ոչնչացնում ռուսական ОСА ՀՕՊ-ը, որի բազայի վրա է հիմնված, օրինակ, Հայաստանի ձեռքբերած AKASH-ը։

Եվ թշնամին, որն ասում է, որ «խաղաղության» է ձգտում, համենայն դեպս իր և մեզ համար արձանագրում է, որ, այսպիսով, եթե Bayraktar TB2-ն 2020թ․ անվրեպ էր Արցախի ՀՕՊ-ի հիմնական միջոց ОСА-ի դեմ, ապա, իհարկե, Bayraktar Akinci-ն էլ կոչնչացնի Հայաստանի ՀՕՊ հիմնասյունի հավակնորդ AKASH-ը։

Իսկ ինչու՞ պետք է ադրբեջանական հարվածային միջոցները ոչնչացնեն Նիկոլ Փաշինյանի գնած հնդկա-հայկական ՀՕՊ-ը․ քանի որ էդ էր պակաս, որ պարտված Հայաստանը բանակ ունենա, իսկ այդ բանակն էլ, օրինակ՝ ՀՕՊ։

Կովկասում «ասողն» իրենք են, իրենց մեջքին էլ՝ Թուրքիան, որը մատ է թափ տալիս՝ «Ղարաբաղի օպերացիայի ավարտով հնարավորության նոր պատուհան է բացվել, և կարևոր է, որ այն չփակվի։ Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը երկարաժամկետ ռազմավարական տեսանկյունից»։

Սա թե՛ սպառնալիք է և թե՛ ուղեցույց վասալության ճանապարհը բռնած Հայաստանի համար։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի