copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:45 07-02-2024

Ալիևի ցուցումով հայ ազգին «ֆորմատ» են անում․ Լևոն Քոչարյան

Հաշվի առնելով, օրերս իմ դեմ կարված քրեական գործը հապճեպ և փնթի ձևով դատարան ուղարկելու փորձը՝ տպավորություն չթողնելու համար, որ ահաբեկվում, վախենում ենք այդ ամենից՝ վերահաստատում եմ այն, որ այս իշխանության օրոք կործանվել է մի ամբողջ պետություն, դժբախտացել են հազարավոր մարդիկ, կրկնապատկվել է Եռաբլուրը և 100.000-ից ավելի մարդիկ զրկվել են իրենց հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից՝ ներառյալ ինձ, որովհետև մեր գերեզմաններն այնտեղ են՝ երկու կողմից տատիկ, պապիկ, հորեղբայրս: Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով իր և թիմակիցների դեմ ընթացող արշավին:

«Հիմա էլ Ադրբեջանի նախագահի ուղիղ ցուցումով շրջանառվում է սահմանադրության թեման: Այս իշխանությունները փորձում են «ֆորմատ» անել մեր ժողովրդին և «նստեցնել» պրոթուրքական, ադրբեջանական վերսիան՝ զրկելով այն ամենից, ինչը մեզ հայ է դարձնում:

Ոչ մի քրեական գործ, ոչ մի ահաբեկում չեն կանգնեցնելու ինձ, մեզ այս ամեն ինչի դեմ պայքարելուց. նախկին 5 տարիների փորձը պետք է որ այդ մասին խոսի»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ