copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:28 06-02-2024

Տնօրենը իր կնոջը բռնել է մեկ այլ տնօրենի տանը, երկաթե ձողով ծեծել է ու սպառնացել սպանել տղամարդուն. shamshyan.com

Հունվարի 26-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել մարզերից մեկում։ Մարզի ոստիկանության տարածքային բաժնի պրոֆիլակտիկայի ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ իր կողմից սպասարկվող վարչական տարածքի բնակիչներ ոմն Մ․ Տ․-ի և Վ․ Մ․-ի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Մ․ Տ․-ն ծեծի է ենթարկել Վ․ Մ․-ին։

Վ․ Մ․-ն 34 տարեկան է, ով աշխատում է տեղամասերից մեկում տնօրեն, իսկ Մ․ Տ․-ն 32 տարեկան է, ով աշխատում է մարզում հայտնի ընկերություններից մեկի տնօրեն։

Պարզվել է, որ Վ․ Մ․-ն «Ինստագրամ» սոցիալական կայքի միջոցով նամակագրական կապի մեջ է մտել Մ․ Տ․-ի կնոջ հետ և 1 օր առաջ կնոջը ժամադրել է իր առանձնատանը։

Հանդիպումը տեղի է ունեցել ժամը 23։00-ի սահմաններում և Վ․ Մ․-ն այցելել է նշված վայր, որտեղ էլ Մ․ Տ․-ն ձեռքին եղած երկաթե ձողով հարվածներ է հասցրել Վ․ Մ․-ի գլխին ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչից վերջինս ուշագնաց է եղել ապա Մ․ Տ․- ն կապել է Վ․ Մ․-ի ձեռքերը, այդ վիճակում նորից ծեծի ենթարկել իսկ հետո բացահայտ հափշտակել նրան պատկանող բջջային հեռախոսը, իսկ որոշ ժամանակ անց մեկ այլ անձի միջոցով հեռախոսը հետ է վերադարձրել։

Պարզվել է նաև, որ Մ․ Տ․-ն հրազենի փողը ուղղել է Վ․ Մ․-ի սեռական օրգանի ուղղությամբ և սպառնացել է, որ կսպանի։

Մ․ Տ․-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հայտնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին