copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:00 15-01-2025

Երևանում ոստիկանությունն այնքան է ուշացել, որ գողին տանը բռնել է տանտիրոջ փեսան. shamshyan.com

Հունվարի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, ինչն ապացուցում է, որ ոստիկանության որոշ ծառայողներ բարեխղճորեն չեն կատարում իրենց աշխատանքը:

Այդ օրը Երևանի բնակիչ 39-ամյա Շ. Խ.-ն ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան փողոցի իրենց տուն 2 գող են մտել և տանը ոչ ոք չկա:

Ահազանգողը հայտնել է նաև, որ այդ ամենը ինքը իմացել է տեսախցիկների միջոցով:

Քաղաքացին մոտ 1 ժամ սպասում է ու տեսնելով, որ ոստիկանությունից ոչ մի արձագանք չկա, գողության մասին հայտնում է իր փեսային, որից հետո փեսան իր ընկերոջ հետ գալիս է տուն և հենց տան մեջ բռնում գողին:

Տուժած քաղաքացին դարձյալ զանգահարում է ոսստիկանություն ու հայտնում, որ մինչև նրանք կգային, փեսան գողին բռնել է:

Դրանից հետո արդեն անցնում է մոտ 30 րոպե, նոր միայն դեպքի վայր են բարեհաճում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, ովքեր նշված տնից գողություն կատարելու կասկածանքով ձերբակալում և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխում այդ քաղաքացուն:

Գողություն կատարողը 35-ամյա Արամ Բաղդասարյանն է, ով հաշվառված է ՀՀ Արդարադատության նախարության դատապարտյալների հիվանդանոցում, և պարզվում է, որ նա նշված տան պատուհանը հրել-բացելու միջոցով մուտք է գործել տուն, սակայն հանցագործությունը ավարտին չի հասցրել, քանի որ բռնվել է բնակարանիտիրոջ բարեկամների կողմից:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, իսկ կասկածյալը տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքնային ոստիկանության գլխավոր վարչության ձերբակալվածների պահման վայր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ