copy image url
Մշակույթ 2 տարի առաջ - 21:17 05-02-2024

Աշխարհն իսկապես երփներանգ է, բայց ժողովրդիս պատմությունը, ավա՜ղ, միշտ երկգույն է եղել․ Հովհաննես Ադամյանի ծննդյան օրն է

Մի անգամ ֆրանսիացի հայտնի ֆիզիկոս Ժակ Արսեն Դարսոնվալը Հովհաննես Ադամյանին ասել է. «Դուք, պարո՛ն, անասելի ծույլիկ եք: Այսքան մեծ տաղանդն այսպես անմիտ վատնելը հանցագործություն է»:

Հովհաննեսը պատասխանել է ժպիտով. «Ախր, աշխարհը միայն սև ու սպիտակ չէ. այնքա՜ն գեղեցիկ գույներ կան»:

Եվ տարիներ անց հենց նա գունավորեց մարդկության առօրյան՝ ստեղծելով գունավոր հեռուստատեսությունը։

Այսօր գյուտարար, ճարտարագետ Հովհաննես Ադամյանի ծննդյան օրն է։

Հովհաննես Ադամյանը դեռ երիտասարդ տարիքում էր իր տաղանդով հիացնում բոլորին շփման առաջին իսկ րոպեներից: Երաժիշտները, ում հետ ծանոթ էր, նրա համար կանխագուշակում էին մեծ ճանապարհ երաժշտության մեջ, նկարիչները տեսնում էին նրա մեջ գեղանկարչի, ով դեռ կենդանության օրոք հայտնի կդառնա, մաթեմատիկոսները, ֆիզիկոսներն ու քիմիկոսները իրար ընդհատելով խորհուրդ էին տալիս չանտեսել տաղանդը ու ընտրում էին, ըստ իրենց, ամենալավ համալսարանները:



Ադամյանին կոչում էին «հավերժ ուսանող», ինչը նրան դուր էր գալիս, և նա ամեն կերպ ձգտում էր պահպանել համապատասխան կերպարը: Նա կարող էր շախմատի պարտիա առաջարկել Դուզ-Խոտիմիրսկուն և անձամբ Կապաբլանկային, իսկ ինքը` Կապաբլանկան պատրաստակամորեն համաձայնում էր, և վերջինս մեկ անգամ չէ, որ ստիպված է եղել մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ստիպի Ադամյանի թագավորին հանձնվել:

Ադամյանին շատ բարձր է գնահատել նաև Վիկտոր Համբարձումյանը՝ ասելով․ «Պետք է ասել որ Ադամյանը չափազանց կենդանի, կենսուրախ, կատակասեր մարդ էր։ Եվ նրա հետ ոչ միայն հետաքրքիր էր, այլ նաև հաճելի էր գործ ունենալ։ Հաճախ, երբ որ ես վերադառնում էի դասախոսություններից, նա կիսում էր ինձ հետ իր վերջին աշխատանքի արդյունքները։ Կարելի է ասել, որ նա անսահմանորեն նվիրված էր այն հիմնական գործին, որով զբաղվում էր։ Տեխնիկայի պատմության մեջ, առհասարակ հայ ժողովրդի պատմության մեջ Ադամյանի անունը կմնա ընդմիշտ»։



Ռուսաստանում ապրելիս նա հաճախ և երկար ժամանակով հայրենիք էր գալիս: Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում 1925 թվականին նա պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը: Նման սարք արտասահմանում ներկայացվել է միայն 1928 թվականին՝ Մեծ Բրիտանիայում: Ներկայացնողը շոտլանդացի գյուտարար Ջոն Բեյրդն էր:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը