Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:12 01-02-2024

Ինչ կապ ունի Իրանում ՀՀ առևտրական կցորդին տրամադրված 40մլն դրամը՝ Էկոնոմիկայի նախարարությունում ընթացող խուզարկությունների հետ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ խուզարկություններ են իրականացվել Էկոնոմիկայի նախարարության գնումների վարչության աշխատակիցների եւ ղեկավարների բնակարաններում, ինչպես նաեւ խուզարկել են փոխնախարար Անի Իսպիրյանի բնակարանը։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ վերջինս նաեւ ձերբակալվել է։ Ձերբակալվել է նաեւ Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետը։

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Էկոնոմիկայի նախարարության 2024 թվականի գնումները, նկատեց, որ հունվարի 26-ին նախարարությունը Վարդան Կոստանյանին փոխանցել է 40 մլն 54 հազար դրամ, իսկ գնման առարկայի անվանումը Կոստանյանի պաշտոնն է՝ առեւտրական կցորդ Իրանի Իսլամական Հանրապետությունում։


Վարդան Կոստանյանը 2021 թվականի հուլիսի 1-ից նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական կցորդ` 3 տարի ժամկետով։

Բանն այն է, որ Կոստանյանի պաշտոնավարման ժամկետը հուլիսի 1-ին լրանալու է, իսկ հատկացումն արված է մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Ներկայացնենք, թե ինչի համար է նախատեսված 40 մլն դրամը կամ գրեթե 99 հազար ԱՄՆ դոլարը, որը տրամադրվել էր ՀՀ պետբյուջեից։

Այսպիսով, նշված գումարից 15 մլն դրամը Կոստանյանի վարձատրությունն է, 6 մլն դրամը բնակարանի վարձակալության եւ յուրաքանչյուր երեխայի համար տրվող հավելավճարն է։ 18 մլն 572 հազար դրամը նախատեսվել է պահպանման այլ ծախսերի համար, որը ներառում է տրանսպորտի ապահովագրություն եւ պահպանում, գույքի եւ տեխնիկայի ապահովագրություն, գործուղման ծախսեր եւ այլն։ Ինչ կապ ունի այս հատկացումը իրավապահների բացահայտուների հետ՝ ցույց կտա ժամանակը, բայց փաստ է, որ խոշոր ծախսերից մեկն այս ամիս Էկոնոմիկայի նախարարությունում դա է եղել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել