Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:08 18-12-2021

Անհամապատասխանություններ Էկոնոմիկայի նախարարությունում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, 334 դահլիճում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կգումարեն համատեղ նիստ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի ժամանակ կքննարկվեն ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները:

Կառույցի կողմից մասնավորապես ուսումնասիրվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հետևանքով տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում ներկայացված հաշվետվությունը: Ըստ այդմ, հաշվետվության մեջ առկա է եղել խեղաթյուրում՝ 1.249.486 հազար դրամի չափով:

Իսկ, օրինակ, էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման եւ մոնիթորինգի ոլորտում առկա է խեղաթյուրում՝ կապված նախարարության կողմից տրված պարգեւավճարների, ինչպես նաեւ հսկողության գործընթացի թերացում՝ կապված թափուր հաստիքների հետ, մասնավորապես՝ քաղաքացիական ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պետք է հայտարարվեր մրցույթ, ինչը չի իրականացվել:

Այլ համապատասխանություններ եւս եղել են, որոնց մասին մանրամասն ներկայացված է 57 էջից բաղկացած եզրակացության մեջ»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել