Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:57 26-01-2024

Ասեք, ցանենք. Գյումրիի փողոցների մերկասառույցը չի մաքրվում

Oragir.News-ին օրվա տարբեր ժամերին դիմել են քաղաքացիներ և հայտնել, որ Գյումրի քաղաքի փողոցների ու մայթերի մերկասառույցը չի մաքրվում, որի հետևանքով վթարներն են շատացել, մարդիկ էլ կոտրվածքներից ապահովագրված չեն։

Oragir.News-ը եղել է այն հասցեներում, որտեղից ամենաշատ ահազանգերն ենք ստացել։



Խնդիրն այն է, որ քաղաքի ոչ միայն երկրորդական այլ նաև կենտրոնական փողոցներում մերկասառույց է, չնայած այս ամենի ֆոնին Գյումրիի քաղաքապետարանից պարբերաբար լուսանկարներ են հրապարակում, որ աղավազային խառնուրդով փողոցների մշակման աշխատանքներ են իրականացվում։

«Վախը սիրտս տոտիկ-տոտիկ կերթամ խանութ, էն օրը հազիվ ընձի պահեցի, որ չընկնիմ ջարդուխուրդ էղնիմ։ Ըսպես խայտառակություն, ըսպես անտերություն ես չեմ տեսել։ Ըսիկ ինչ եղավ, վթարի բուն է, գետինը սատանի երես է, առաջ կմաքրեին, հմի էդ էլ չեն էնե»,-ասում է Հաղթանակի պողոտայի բնակիչներից մեկը։



Կոշտոյանը Գյումրիի երկրորդական փողոցներից է այստեղից ևս բողոքները շատ են, բայց այս թաղամասի համար խնդիրները մերկասառույցով չեն սկսվում և ավարտվում, այս թաղամասում թափառող շները շատ են, փողոցները քանդված են և այդ խնդիրներին գումարվել է մերկասառույցը։

«Անտեր երկիր է, մարդկանց մասին մտածող չկա...չեն ըսե, թե մեր ժողովուրդն է, էդ անտերը ձեն ենք տվել, որ մեր խնդիրները լուծեն, ոչ թե մեր գլխին փորձանք բերեն։ Էս փողոցներն որ վաբշե աչքաթող վիճակ է, ըստեղ մարդ չի ապրի, իրանց մայլեն չէ» ,-ասում է Կոշտոյան փողոցի բնակիչներից մեկը։

Քաղաքապետարանից էլ պնդում են, որ ամենօրյա ռեժիմով փողոցները մաքրվում են։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել