copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:40 07-04-2024

Գյումրիի թե՛ կենտրոնական, թե՛ ծայրամասային թաղամասերից աղբը չի մաքրվում

Oragir.News-ը պարբերաբար անդրադառնում է Գյումրիի աղբահանության խնդրին։ Բանն այն է, որ մեր անդրադարձից հետո հարցը որոշակիորեն լուծում է ստանում, բայց որոշ ժամանակ անց Գյումրիի քաղաքապետարանի «Գյումրիի կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկը մոռանում է կատարել իր պարտականությունները։ Բազմաթիվ են ահազանգերը թե՛ քաղաքի ծայրամասային, թե՛ կենտրոնական հատվածներից։

«Մե կողմից շները, մե կողմից էս աղբը...Ես չեմ հասկնա թե քաղաքապետարանը ինչով է զբաղված։ Փողը հավաքելուց լավ են, բայց մաքրելուց կզլանան։ Փողոցները քանդենգը, ըդպես կթողնին, աղբը արդեն տներս կլցվի։ Միշտ էս վիճակն է, էն ժամանակ, որ Սամսոնյանն էր կոմունալի պետը էլի քիչմ մաքուր էր քաղաքը»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչներից մեկը՝ Լյուդմիլան։



Նույն թաղամասի բնակիչներից մեկն էլ ասում է, որ օրեր առաջ էլ քաղաքապետարանից ծառերն են եկել էտել, խոշոր կտորները բաժանել են անապահով ընտանիքներին, իսկ աղբը իրենց հետևից չեն մաքրել։

Նման բովանդակությամբ բողոքներ ստացել ենք նաև քաղաքի ծայրամասային թաղամասերում ապրող բնակիչներից։

Փաստացի Գյումրիում ավելացել են աղբատար մեքենաների թիվը, ինչպես նաև աղբամանների և աղբարկղերի թիվը, բայց Գյումրիում աղբահանության խնդիրը վերջնական լուծում չի ստանում։ Բնակիչներից էլ է իհարկե շատ բան կախված, բողոքների ֆոնին նկատում ենք, որ բնակիչներն էլ են անփութորեն վերաբերվում այս հարցին և շատ դեպքերում աղբն ուղղակի փողոցում թողնում՝ աղբամանի մեջ լցնելու փոխարեն։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան