copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:31 15-01-2024

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել ՀԾԿՀ առաջիկա նիստի օրակարգում ներառված 9-րդ կետի վերաբերյալ։

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 17.01.2024թ-ի նիստի օրկարգում ներառված «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի նկատմամբ հսկողության փոխանցման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը մերժելու մասին որոշման նախագիծը վերաբերում է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Ընկերություն) կողմից 29.08.2023թ-ին ՀԾԿՀ-ին ներկայացված հսկողոթյան փոխանցման համաձայնության ստացման վերաբերյալ հայտին: Նշված հայտով Ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ-ին Ընկերության անուղղակի բաժնետեր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ՀԲԸ-ի (ՄՏՍ) կողմից Ընկերության անմիջական բաժնետեր «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու վերաբերյալ գործարքի կնքմանը համաձայնություն տալու համար:

Նշված գործարքի համաձայենցման և, հետևաբար, գործարքի կատարման արդյունքում կրճատվելու էր Ընկերության բաժնետիրական շղթան՝ ապահովելով Ընկերության նկատմամբ իրական վերահսկողություն իրականացնող ընկերության՝ ՄՏՍ-ի և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի միջև առավել արդյունավետ փոխգործակցություն և կորպորատիվ կառավարում: Ըստ էության՝ բաժնետոմսերի նկատմամբ սեփականթյան իրավունքի փոխանցումը լինելու էր խմբի ներսում կատարվող փոփոխություն, որի արդյունքում Ընկերությունը շարունակելու էր մնալ ՄՏՍ Խմբի անդամ և շարունակելու էր վերահսկվել ՄՏՍ-ի կողմից: Ինչպես տեղեկացանք ՀԾԿՀ-ի 17.01.2024թ-ի նիստի օրկարգից, նշված գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը ենթակա է մերժման:

Վերը նկարակգրված գործարքը որևէ առնչություն չունի Ընկերության կողմից 03.11.2023թ-ին ՀԾԿՀ-ին ներկայացրած հսկողության փոխանցման համաձայնության ստացման վերաբերյալ մեկ այլ հայտի հետ, որով Ընկերությունը խնդրել է համաձայնեցնել «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության կողմից Ընկերության միակ բաժնետեր «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու վերաբերյալ գործարքի կնքումը: Այս հայտը բավարարվել է ՀԾԿՀ-ի կողմից 15.03.2023թ-ի թիվ 397-Ա որոշմամբ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել