copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:18 06-12-2023

Լրացուցիչ փաստերի ուսումնասիրության ընթացքում փարատվել են եղած մտահոգությունները. Փաշինյանը՝ «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի մասին

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին անդրադարձավ Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքին, նշեց՝ ընկերության 100 տոկոս բաժնետերը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունն է, ։6 ամիս առաջ գործարքին համապատասխան կառույցները տվել էին բացասական եզրակացություն, որը հետո փոխվել է։ Թորոսյանը հետաքրքրվեց, թե ինչ համոզիչ փաստարկ է բերվել, որ բացասական եզրակացությունը դարձել է դրական։

«6 ամիս առաջ տրվել է բացասական եզրակություն, որովհետև ուսումնասիրությունները մտահոգություններ են ի հատ բերել, որոնք հետագայում ընկերության կողմից ներկայացված լրացուցիչ փաստերի ուսումնասիրության ընթացքում փարատվել են, և այդ պատճառով բացասականը դարձել է դրական եզրկացություն»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արսեն Թորոսյանը արձագանքեց՝ նշյալ ընկերությունը այդ ոլորտում բիզնես անելու փորձառությամբ աչքի չի ընկել։

Նիկոլ Փաշինյանը կրկնեց՝ տեղի է ունեցել խորը ուսումնասիրություն։ «Եղած մտահոգությունները և հնարավոր ռիսկերը առաջինը ՀՀ կառավարությունն է տեսնում և երբ օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում դրանք փարատվում են, կայացվում է համապատասխան որոշում»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը