copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:50 11-01-2024

Կաթողիկոսը Հայր Միքայելին հեռացնելու որևէ մտադրություն չունի

Մերձիշխանական շրջանակը կրկին ակտիվացել և հակաեկեղեցական արշավ է իրականացնում։ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից Նորայր Մուսաելյանը, որը ջերմ հարաբերություններ ունի ՔՊ ներկայացուցիչների հետ, (համնայն դեպս բազմաթիվ լուսանկարներ վկայում են այդ մասին) ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե Ամենայն հայոց կաթողիկոսը պատրաստվում է Տաթևի վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Միքայել վարդապետ Գևորգյանին վռնդել։

Ի դեպ, սույն օգտատերը լուսանակրենր է հրապարակել ինչպես ՔՊ վերնախավի, օրինակ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, այնպես էլ ՔՊ-ի ակտիվիստ, ճանապարհ փակող Թաթուլ Ասիլյանի և այլոց հետ։

Oragir.News-ը կապ հաստատեց Տեր Միքայելի հետ, վերջինս սակայն հրաժարվեց որևէ հարցի պատասխանել։

Տեր Եսայի քահանա Արթենյանն էլ մեզ հետ զրույցում հերքեց սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները․

«Հայր Միքայելին հեռացնելու որևէ մտադրություն չկա։ Հայր Միքայելն այս պահին շարունակում է իր ծառայությունը Տաթևի վանքում»։

Հիշեցնենք, որ Հայր Միքայելի անվան շուրջ աղմուկը բարձրացել է դեռ տարեվերջին։ Մայր Աթոռը շտապել էր պարզաբանում էր տարածել․

«Նկատի ունենալով Հոգեշնորհ Տ․ Միքայել վարդապետ Գևորգյանի ծառայության շուրջ շահարկումները՝ հարկ ենք համարում պարզաբանել, որ Հայր Սուրբն առողջական խնդիրներով պայմանավորված՝ ներկայիս չի կարող Սուրբ Պատարագ մատուցել։

Հայր Միքայելը, որպես հոգևոր սպասավոր, շարունակում է իր ծառայությունը բերել Տաթևի վանքում։
Հորդորում ենք հավատացյալներին աղոթել Հայր Սուրբի առողջության համար»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել