Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:54 31-12-2023

Մեզ մոտ որոշակի վերաճշգրտումներ են արվում՝ բանակի ՆԱՏՕ-ական մոդելի հետ կապված․ փորձագետ

Դեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2023 թվականի ուսումնական տարում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի ղեկավարման բարոյահոգեբանական ապահովման վիճակն ու 2024 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրները» օրակարգով։

Oragir.News-ն փորձել է պարզել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանից, թե ինչ մոդելով են կազմվում ուսումնական ծրագրերը ՀՀ Զինված ուժերում՝ ռուսակա՞ն, թե՞ ՆԱՏՕ-ական։

Հայկ Նահապետյանը կարծիք հայտնեց, թե հարցին լիարժեք կարող են պատասխանել պատկան կառույցների պատասխանատուները, քանի որ հարցը խիստ մասնագիտական է։

Ինչ վերաբերում է ռուսական մոդելին, ռազմական փորձագետն ասում է, որ ինքը չգիտի՝ կա՞ այդպիսի մոդել, թե՞՝ ոչ, իսկ ՆԱՏՕ-ական մոդելի հետ կապված՝ մեզ մոտ ներկայում որոշակի վերաճշգրտումներ են արվում։

Թե ինչու է Հայաստանը որոշել ուսումնական զորամասերում աստիճանաբար անցնել ՆԱՏՕ-ի ստանդարտներին, սերժանտական դպրոցի ներդրմանը, որը Պենտագոնի մոտեցումն է, ռազմական փորձագետը դժվարանում է ասել՝ կարծիք հայտնելով, որ այդ հարցի հասցեատերը գլխավոր շտաբի պետն է կամ համապատասխան կառույցների պատասխանատուները։

Անդրադառնալով ՊՆ կոլեգիայի նիստում քննարկված՝ զորքերի ղեկավարման բարոյահոգեբանական ապահովման խնդիրներին վերաբերող հարցին, ռազմական փորձագետն ընդգծեց, որ պատերազմում առաջին հերթին մարդն է, հետո՝ տեխնիկան, և ցանկացած երկիր փորձում է իր բանակի անձնակազմի համար որոշակի մոտիվացիոն դաշտ ստեղծել, քանի որ ցածր մոտիվացիայի պարագայում քանակական առավելություն ունեցողը կարող է փախուստի դիմել։

«Եթե զինուժն իր հիմքում դնում է ազատագրական կամ պաշտպանական ընկալում, արդեն ամենաբարձր մոտիվացիան է»,- ասում է Նահապետյանը և հավելում, որ այն բանակները, որոնք հարձակողական գործողությունների են գնում, բայց մոտիվացիոն դաշտը մշակած չեն լինում, ապա անձնակազմի մոտիվացիան բավականին թույլ է լինում․ ցավոք, մենք ունեցանք նման դրվագներ 44-օրյայի ժամանակ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի