copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:27 30-11-2022

Ռազմական բյուջեի թերակատարումը որոշակի միջոցառումների չկատարում է՝ բանակի մարտունակության վրա բացասական ազդեցությամբ․ Մովսես Հակոբյան


ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում երեկ նշել է, որ ռազմական բյուջեի թերակատարել են, բայց առաջիկայում կգերակատարեն։ «Դա կարող է լինել սպառազինության ձեռքբերման հոդվածով, իսկ դա ընկալելի և հասկանալի պատճառներ ունի, և դրան կփոխարինի գերակատարումը, որն անհրաժեշտ է մեր կարիքները ճիշտ հոգալու համար», ասել է նա։

Oragir.News-ը ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից մեկնաբանություն խնդրեց առ այն, թե ինչ է նշանակում թերակատարել ռազմական բյուջեն, և ինչ ռիսկեր ունի ներկայի համար նախկին թերակատարոումը ապագա գերակատարման խոստումով փոխարինելը։ «Ռազմական բյուջեի թերակատարումը նշանակում է բանակի միջոցառումների չկատարում՝ բանակի մարտունակության վրա բացասական ազդեցություն՝ ինչպես պատրաստության, այնպես էլ՝ ապահովման առումով։ Եթե իմանանք, թե թերակատարումը ո՛ր ուղղությամբ է եղել, կասենք որտեղ է այդ բացը մեզ մոտ առաջացել։ Ենթադրում եմ, որ հիմնական թերակատարումը մատակարարման ուղղությամբ է, դա նշանակում է, որ համապատասխան սպառազինություն չի ներմուծվել, և անձնակազմը այդ սպառազինության համար չի նախապատրաստվել։ Եթե ուսումնական պրոցեսի համար նախատեսված սպառազինություն էր, ապա ուսումնական պրոցեսը չի կատարվել»։

Անդրադառնալով գերակատարման հնարավորության մասին հարցին՝ Հակոբյանն ասաց․ «Ինչ է նշանակում կգերակատարեն։ Թերակատարումից գերակատարում դժվար է, գոնե կարող են «ժամանակին կատարման» հասնել՝ նայած, թե ինչ տոկոսով է թերակատարվել։ Ջանքեր պիտի գործադրեն, որ այս տարի գոնե թերակատարում չլինի․, այն ինչ նախատեսել են, կատարեն։ Գերակատարումը դժվար է, քանի որ բանակի միջոցառումները՝ օր-ժամ պլանավորված են․ համենայն դեպս, նախկինում այդպես է եղել։ Եվ ինչի՞ հաշվին են գերակատարելու, ե՞րբ են դա կարողանալու գերակատարել, ինձ համար անհասկանալի է»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի