Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:53 12-12-2023

Համաձայն չենք այն տեսակետին, թե հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները չեն պահվել կամ խախտվել են. «Բալասանյան դաշինքի» արձագանքը ՔՊ-ին

Oragir.News-ը արդեն հայտնել էր, որ Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միակողմանիորեն խզել է «Քաղաքացիական պայմանագիր» և «Բալասանյան դաշինք» խմբակցությունների միջև 30.10.2021 թվականին ստորագրված հուշագիրը։

Երեկ էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հանդես եկան մամուլի ասուլիսով և ներկայացրին հուշագրի խզման պատճառները։

Այսօր էլ, ի պատասխան ՔՊ-ի հնչեցրած մեղադրանքների, «Բալասանյան դաշինքից», արձագանքում են։

«2021թ.-ին «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ստորագրել է համագործակցության հուշագիր, որի հիմքում եղել է Գյումրին ավելի լավը, ավելի զարգացած, ավելի բարեկարգ ու ապագային միտված քաղաք տեսնելը: Անցնող երկու տարիների ընթացքում այդ ուղղությամբ փորձել ենք, մեր գործընկերների հնարավորությունները օգտագործելով, բազմաթիվ ծրագրեր իրականացնել քաղաքում: Ունենք համագործակցության հաջողված լուրջ փորձ ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում. 2022-2023 թթ.-ներին հիմնանորոգվել/հիմնանորոգվում է 50 փողոց, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել թվով 12 ՀՈԱԿ-ներում, ձեռք են բերվել 5 տեխնիկա և 5 սարքավորումներ, բազմաբնակարան երեք շենքերի Էներգաարդյունավետության ծրագիր է իրականցվել, թվով 10 սոցիալական բնակարան է վերանորոգվել, 16 կոմպլեկլտ լուսացույց է ձեռք բերվել՝ լուսացույցերի թարմացման և նորերի տեղադրման համար, ձեռք են բերվել նստարաններ, աղբամաններ և այլն: «Բալասանյան Դաշինքը» մինչ այդ ևս ունեցել է համագործակցության հաջողված փորձեր ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործում»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

«Բալասանյան Դաշինքից» նաև հայտնում են, որ համաձայն չեն այն տեսակետին, թե հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները չեն պահվել կամ դրանք խախտվել են:

«Հնարավոր է, որ երկու տարվա մեջ եղել են նախնական որոշումներ, որոնք կյանքի չեն կոչվել՝ ելնելով տարատեսակ իրողությունններից, որոնց մասին մեր գործընկերները տեղեկացված են եղել: Բնականաբար, այս գործընթացը միակողմանի չի եղել, եղել են նմանօրինակ իրողություններ նաև հակառակ ուղղությամբ, որին մենք մոտեցել են ըմբռնումով և համարել բնական: Այն, ինչ վերաբերում է ստվերային կառավարման տրամաբանությանը, ձևակերպումը մեզ համար զարմանալի է, որովհետև քաղաքական կուսակցությունների միջոցով համայնքների կառավարումը, համաձայն որի՝ ընտրողի վստահության քվեն ստանում է թիմը, արդեն իսկ ենթադրում է, որ սկզբունքային որոշ որոշումներ կարող են կայացվել թիմային քննարկումների հիման վրա, ինչը չի հակասում ՀՀ օրենսդրությանը: Հարգանքով ենք մոտենում մեր գործընկերների ընդունած որոշմանը, նաև հուսով ենք, որ Գյումրու կառավարման համակարգում ընդդիմության դերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության դերակատարումը և գործողությունները կլինեն ոչ պակաս արդյունավետ, քան համատեղ կառավարման ժամանակ»,-հայտնում են «Բալասանյան Դաշինքից» կուսակցությունից։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել