Թեհրանը դադարեցրել է Վաշինգտոնի հետ հակամարտության դադարեցման վերաբերյալ հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը։ Հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։
Իրանի խորհրդարանի խոսնակ և ԱՄՆ-ի հետ իրանական բանակցային թիմի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հուլիսի 15-ին հայտարարել է, հայտարարել է, որ Թեհրանը իմաստ չի տեսնում պահպանել ԱՄՆ-ի հետ կնքված հուշագիրը, եթե այն չի իրականացվում։
«Մենք նաև դադարեցրել ենք մեր սեփական պարտավորությունների կատարումը և ներկայումս չենք կատարում դրանք՝ զբաղված լինելով ազգային պաշտպանության հարցերով», - ըստ Tasnim գործակալության, ասել է Ղարիբ-Աբադին։
Թեհրանը և Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը ստորագրել են հուշագիր, որը նախատեսում է փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ։ Սակայն, հուլիսի 8-ից ի վեր ԱՄՆ զինված ուժերը մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ սա Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ ձեռնարկված գործողությունների պատասխանն էր։