Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:04 07-12-2023

Կհստակեցվեն ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորմանը վերաբերող որոշ իրավակարգավորումներ

Առաջարկվում է վերացնել ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից արհեստակցական կազմակերպություններին անդամակցելու արգելքը՝ ապահովելով ՀՀ ՍԴ 2023 թվականի ապրիլի 11-ի որոշման պահանջը: Առաջարկվել է նաև հստակեցնել ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորմանը վերաբերող որոշ իրավակարգավորումներ: Այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը՝ դեկտեմբերի 7-ին խորհրդարանին առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ծառայության ընդունվողների համար ատեստավորման ժամկետ առաջարկվել է սահմանել պաշտոնին նշանակվելուց հետո 3-9 ամիս՝ գործող 3-6 ամսվա փոխարեն:

Նախատեսվում է առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողների համար, մինչև նոր պաշտոնում ատեստավորվելը, պահպանել նախորդ պաշտոնի համար հաշվարկված հավելավճարը: «Վերանայվում են Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվելու համար նախատեսված սահմանափակումները՝ հստակեցնելով օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձանց ծառայության ընդունվելու հետ կապված հարաբերությունները»,- մանրամասնել է Անդրանիկ Սիմոնյանը՝ ընդգծելով, որ առաջարկվող նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը պատշաճ որակով կազմակերպելու, առավել արդյունավետ ատեստավորման գործընթացն իրականացնելու տեսանկյունից: Կառավարությունն առաջարկել է օրինագիծը քննարկել 24-ժամյա ռեժիմով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր