Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:42 14-03-2024

Կպարզեցվեն և կհստակեցվեն մաքսատուրքի արտոնության տրամադրման ընթացակարգերը

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքի արտոնության տրամադրման ընթացակարգերի պարզեցման/հստակեցման և ևս մեկ հեռանկարային ոլորտի խթանման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Գործող կարգով՝ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամանակահատված է սահմանվել 5 տարին։

Փոփոխությամբ առաջարկվում է հումքի ներմուծման ժամկետների կրճատման նոր դրույթ, համաձայն որի հումքի ներմուծման ժամանակահատված է սահմանվում 3 տարին։ Առաջարկվում է նաև նոր դասակարգչի ավելացում, այն է՝ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում, որի միջոցով խրախուսվելու է ավտոմեքենաների սպասարկման և նորոգման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումների և բաղկացուցիչ ու համալրող մասերի ներմուծումը՝ մասնավորապես էլեկտրական տրանսպորտային միջոցների համար, ինչը զարգացման բարձր միտումներ ունեցող ոլորտ է։


Գործադիրի որոշումներով «ՏԵՖՖԻ» ՓԲԸ և «ԷՖ-ՏԵՔՍ» ՍՊԸ կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«ՏԵՖՖԻ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել էլեկտրական հաշվիչների մետաղական արկղերի, չժանգոտվող պողպատի թերթերից պատրաստված այլ ապրանքների, խոհանոցային և բժշկական մասնագիտացված կահույքի, ներկրվող չժանգոտվող մետաղական թերթերից արկղերի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 4.2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 47 աշխատատեղ՝ 188 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է ստեղծել 23 նոր աշխատատեղ՝ 188 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 210 մլն դրամ:

«ԷՖ-ՏԵՔՍ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 918 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 60 աշխատատեղ՝ 125 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 95-ի՝ 175 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 918 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 69 մլն դրամ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից