Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 17:48 21-11-2023

Հայաստան է ժամանել Իրաքի նախագահը

Հայաստան է ժամանել Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Զվարթնոց» օդանավակայանում Իրաքի նախագահին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Իրաքի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Նշենք, որ Իրաքի նախագահը Երևան է ժամանել Բաքվից։