copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:45 11-11-2023

Էրդողանը չի նախատեսում ԻՀԿ-ի գագաթաժողովում հանդիպել Ասադի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծրագիրը Ռիադում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովում չի ներառում իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ հանդիպումները: Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը։

Թուրքական Aydınlık թերթն ավելի վաղ հնարավոր էր համարել Էրդողանի և Ասադի հանդիպման հնարավորությունը Ռիադում՝ ԻՀԿ գագաթնաժողովում: Պաշտոնական Անկարան այդ լուրերը չէր մեկնաբանել։ Սեպտեմբերին Էրդողանը հայտարարել էր, որ Ասադը «դիտորդի դիրքորոշում» է ցուցաբերում Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, սիրիական կողմից դրական տրամադրվածություն չկա։

«Պարոն նախագահի ծրագրում նման հանդիպում չկա»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ Ասադի հետ հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին պատասխանելով։

Ձեզ գուցե հետաքրքրի