copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:32 16-02-2022

Շոյգուն այցելել է Սիրիայում տեղակայված ռուսական բազաներ և հանդիպել է Ասադի հետ

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Հանդիպումը կայացել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարի ՍԱՀ կատարած այցի ընթացքում։

ՌԴ պաշտպանության նախարարը ջերմ ընդունելության է արժանացել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կողմից։ Նա երկրի ղեկավարին պատմել է Արևելյան Միջերկրական ծովում անցկացվող ռազմածովային զորավարժությունների մասին, որոնց մասնակցում է ռուսական 15 ռազմանավերից բաղկացած ջոկատ և օժանդակ նավեր։

Շոյգուն նաև ստուգել է Միջերկրական ծովում զորավարժությունների մասնակցող ռուսական նավերի ջոկատը։ Տարտուս բազայում նա լսել է ՌԴ ՌԾՈՒ գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովի զեկույցը։ Բացի այդ, Շոյգուն այցելել է Խմեյմիմ ավիաբազա։ Այստեղ նա 300 մարտական թռիչք իրականացրած օդաչուին հատուկ ավիասաղավարտ է նվիրել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել