copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:07 02-11-2023

Բաքուն հայտնում է հերթական արցախցու ձերբակալման մասին

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ երկրի Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է ևս մի արցախցու։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալվածն Արցախի քաղաքացի Մադաթ Բաբայանն է։ Վերջինս կասկածվում է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար:

Հաղորդվում է, որ նա ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերին Արցախում Բաքվի կողմից իրականացած ագրեսիայի ժամանակ, որը վերջինս որակում է որպես հակաահաբեկչական գործողություն։

Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ հարցաքննության ժամանակ Բաբայանը «խոստովանել է», որ «մասնակցել է Խոջալուի խաղաղ բնակչության ջարդերին»։

Ամենից շատ դիտված