Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 23:15 02-02-2025

Հերթական այլանդակությունը արցախցու նկատմամբ․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հերթական այլանդակությունը արցախցու նկատմամբ

«Ստեփանակերտի գործով» մեղադրյալ, Ստեփանակերտի ավագանու անդամ, իմ պաշտպանյալ Սամվել Մինասյանի նկատմամբ դատարանն օրեր առաջ վերացրել էր «բացակայելու արգելք» խափանման միջոցը՝ հիմք ընդունելով մեր այն հիմնավորումը, որ նա ժամանակ առ ժամանակ ստիպված է 2-3 օրով մեկնել արտասահման՝ բռնի տեղահանված ընտանիքի հոգսերը մի կերպ կարգավորելու համար։

Եվ ահա այսօր՝ դատարանի որոշումը ձեռքին, Սամվելը գնում է Զվարթնոց, բայց նրան հերիք չի արգելում են մեկնել, դեռ մի հատ էլ չեն թողնում հետ գնա տուն։ ՓԱՍՏԱՑԻ ԶՐԿՈՒՄ ԵՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ։ Հենց այս պահին։

Սա համարում եմ արցախցիների նկատմամբ հերթական թիրախային ապօրինությունը, նրանց վնասելու, վատություն անելու հերթական այլանդակ դրսևորումը։

ՀԳ. Ինձ փոխանցեցին, որ զանգել են ՄԻՊ, էնտեղից էլ ասել են՝ ոչ աշխատանքային օր է - վաղը զանգեք։ Վիխադնոյ է»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել