copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:33 03-10-2022

Բաքուն հայտնում է Աղավնո և Սուս գյուղերում ականների առկայության մասին

Ադրբեջանի պետական ականազերծման գործակալությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի՝ Բաքվի վերահսկողությանը հանձնած Աղավնո և Սուս գյուղերում հայտնաբերվել են պայթուցիկ թակարդներ։ Գործակալության փոխանցմամբ՝ ականները հայտնաբերվել են գյուղերի տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ։

Հաղորդվում է, որ աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են մետաղական թակարդով ակտիվացված ականներ, ինչպես նաև ձեռքի նռնակներ՝ հայկական արտադրության «PMN-G» տեսակի ականների տակ։

Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ամբողջ թակարդների տեղադրումը, մահացության հավանականությունը մեծացնող ականային անակնկալները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանը պետական մակարդակով իրականացնում է ականային ահաբեկչություն»։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերը ընդգրկված էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված Լաչինի միջանցքի տարածքում, սակայն այս տարվա օգոստոսին միջանցքի երթուղու փոփոխության արդյունքում հիշյալ բնակավայրերը ևս հանձնվեցին Բաքվի վերահսկողությանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին