Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:37 08-10-2022

Թբիլիսին և Բաքուն հայտնում են տարածաշրջանային էներգետիկ անվտանգության պատմական նախագծի մասին

Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին Թբիլիսիում հանդիպում է ունեցել Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ։ Վրացական «Новости Грузия» լրատվական գործակալության փոխանցմամբ` հանդիպման առանցքային թեման եղել է տարածաշրջանային էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության ապահովման հարցերը։

Վրաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը, որն էլ ավելի հստակ մատնանշել է էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության կարևորությունը։ Կողմերը կարևորել են էլեկտրաէներգետիկ արդյունաբերության ոլորտում տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը։

Այդ համատեքստում վերջիններս կարևորել են նախագիծը, որը պետք է միավորի Վրաստանի և Եվրոպայի էներգետիկ համակարգերը։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է ստորջրյա էլեկտրահաղորդման գծի անցկացում, ինչպես նաև Սև ծովի հատակի երկայնքով ինտերնետ մալուխի անցկացում:

Ադրբեջանի էներգետիկայի նախարարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նախագիծը բացի Վրաստանից և Ռումինիայից, կընդգրկի նաև Ադրբեջանին և Հունգարիային։ Նրա խոսքով՝ այս նախագծի շրջանակներում դիվերսիֆիկացնում է Եվրոպա մատակարարվող աղբյուրները, և դա կլինի էներգետիկ անվտանգության վերաբերյալ Բաքվի և Թբիլիսիի համատեղ նախաձեռնությունների շարունակությունը։

Շահբազովը նաև նշել է, որ նախաձեռնության հաջողությունը երաշխավորված է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում քամու էներգիայի ահռելի ներուժով, ինչպես նաև ԵՄ-ի և համաշխարհային բանկի աջակցությամբ։

Լևան Դավիթաշվիլին իր հերթին այս նախագիծը պատմական է անվանել Վրաստանի համար։ Նա հաստատել է, որ Թբիլիսին պատրաստ է ստորջրյա հաղորդման գծի շուրջ համագործակցության նոր ձևաչափ ստեղծել։

Հանդիպմանը քննարկվել են նաև ընթացիկ և նախատեսվող միջոցառումները՝ կապված էլեկտրաէներգիայի արտահանման և տարանցման ավելացման, ինչպես նաև Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության ընդլայնման հետ։ Կողմերը նաև ընդգծել են նավթագազային համատեղ նախագծերի տարածաշրջանային և գլոբալ նշանակությունը

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան