copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:47 28-10-2023

Արցախի ՊԲ սպառազինությունը հանձնել ենք ռուսական կողմին․ Սամվել Շահրամանյան

Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը պատասխանել է հաճախ հնչող այն հարցին, թե ինչու Պաշտպանության բանակի սպառազինությունը դուրս չի բերվել Արցախից և տեղափոխվել Հայաստան։

«Այդ հնարավորությունը մենք կորցրել ենք ադրբեջանական կողմից հսկիչ անցագրային կետ տեղադրելուց հետո։ Պարզ էր, որ մենք ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ Արցախից։ Այսօր անիմաստ է խոսել այդ տեխնիկայի դուրսբերման մասին, բանակի տեխնիկան և սպառազինությունը մենք հանձնել ենք ռուսական կողմին՝ հետագա ուտիլիզացիայի համար։ Դա պիտի ոչնչացվի՝ ըստ պայմանավորվածության»,- ասել է Արցախի նախագահը։

Շահրամանյանը նշել է, որ Արցախի Հանրապետության ղեկավարության և անձամբ իր կողմից կայացված որոշումների միակ նպատակը եղել է արցախցիների, բանակի, զինվորների, սպայակազմի կյանքերը փրկելը, ինչը, կարծում է, որ կարողացել են անել։

«Պաշտպանության բանակի ողջ անձնակազմը պատերազմի կանգնեցումից հետո հսկիչ-անցագրային կետով անցել է և որևէ մեկը չի ձերբակալվել։ Դա եղել է մեր պայամանվորվածության արդյունքը։

Հսկիչ-անցագրային կետը աշխատում էր ոչ թե 08։00-18։00, այլ 24 ժամ-յա ռեժիմով, և պայամանվորվել էինք, որ ստուգումները պետք է իրականացվեն շատ թեթև կամ գրեթե չիրականացվեն, ինչը սկզբնական շրջանում այդպես էլ կատարվում էր»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում