Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:53 22-02-2024

Փորձում են Արցախի հարցի վրա կափարիչ դնել ու փակել այն. Սամվել Շահրամանյան

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցագրի մեջ նշված էր, որ ստացել են իմ՝ 2023թ-ի նոյեմբերի սկզբին ՀՀ դատախազին ուղղված գրությունը, որով տվել եմ այն հաղորդագրությունները, ըստ որի Արցախի որոշ պաշտոնայների կողմից ֆինանսական խախտումներ են թույլ տրվել, ընդունեն որպես հանցագործության մասին հաղրոդում։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Այդ փաստերի ուսումնասիրության արդյունքում իրենց կողմից հարուցվել է քրեական վարույթ ու այդ շրջանակներում ինձ հրավիրել են որպես վկա։ Անուններ չեմ ուզում այս պահին նշել, վարույթ իրականացնող մարմինը ավելի ճիշտ կպարզաբանի այդ հարցը։ Մեզ համար կարևոր է ստանալ այդ հարցերի պատասխանները ու եթե կան մեղավորներ, անպայման պետք է պատժվեն»,- ասաց նա։

Անդրադառնալով իր թիկնազորի աշխատակցին՝ թմրանյութ պահելու ու իրացնելու կասկածանքով ձերբակալելուն, Շահրամանյանն ասաց․

«Ես կխնդրեի ուժային մարմիններին շատ կարճ ժամանակում լուծել Աշոտ Դանիելյանի ազատ արձակելու հարցը, քանի որ այդ գործը շինծու է։ Մենք բոլորս ականատես ենք եղել դրան: Մեծ հարցեր է առաջացնում նաև այդ ձերբակալության օրինաչափությունը:

20 հոգով դիմակավորված քաղաքի կենտրոնում ձերբակալել են անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ, ձերբակալել իրեն՝ նախագահին սպասարկող մեքենայի միջից, ինձ թվում է՝ դրանք մեծ հարցեր են առաջացնում և առաջիկայում մենք կստանանք դրանց պատասխանները:

Այս ամենը կապ ունի նրա հետ, որ փորձում են այն ամենը, ինչը կապ ունի Արցախի հետ, կափարիչ դնել դրա վրա և փակել այդ հարցը: Բայց ինձ թվում է, որ պետք չի գնալ այդ ճանապարհով, պետք է գտնել լուծումներ Արցախի խնդրի, արցախցիների խնդիրների լուծման համար: Իմ կարծիքով, մինչև այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը, որը միշտ արնահոսելու է»,- ընդգծեց Շահրամանյանը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ