copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:43 03-10-2023

Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մեր անկախության կարճ պատմության ընթացքում 2 դեպք է արձանագրվել` երբ իշխանությունը, զգալով մոտալուտ վտանգը, վերջին պահին հրաժարական է տվել ու իշխանության բեռը դրել այլ անձի վրա, սակայն այդ իշխանությունը պահելն անհնարին է եղել, եւ հրաժարական տվողները հստակ իմացել են այդ մասին:

Մեկը 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականն էր եւ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու որոշումը, մյուսն Արայիկ Հարությունյանի հրաժարականն էր ու Սամվել Շահրամանյանին նախագահ ընտրելու քայլը: Երկու դեպքում էլ ակնհայտ էր, որ իշխանությունը, իսկ երկրորդ դեպքում` երկիրն էլ հետը, տանուլ է տրված, եւ իշխանության հանձնումն ընդամենը ձեւական բնույթ է կրում: Ո՛չ Կարեն Կարապետյանն էր ի վիճակի պահել հանրապետականների իշխանությունը երկրում՝ ապրիլի 23-ից հետո, ո՛չ Սամվել Շահրամանյանն էր ի վիճակի պահել Արցախը, երբ Արցախը դե ֆակտո հանձնվել էր, Ադրբեջանի ամբողջականությունը ճանաչվել, ռուս-ադրբեջանա-թուրքական գործարքը կայացել:

Եվ Հայաստանի իշխանությունների այն թեզը, թե ինչ-որ ուժերի ճնշման տակ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց կամ` որ հրաժարական չտար, Արցախը չէր հանձնվի, առնվազն կեղծիք է եւ մանիպուլյացիա:


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է