copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:18 24-10-2023

Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են իրականացվել

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտարարել է, որ երկրի 77 նահանգներում իրականացված միաժամանակյա ոստիկանական գործողության ընթացքում ավելի քան 600 մարդ է ձերբակալվել։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Յերլիքայան շեշտել է, որ ձերբակալվածները կասկածվում են Միացյալ Նահանգներում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի ընդհատակյա ցանցին առնչություններ ունենալու մեջ։

«Մենք շարունակում ենք հակազդել ահաբեկիչներին և նրանց աջակիցներին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։

Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ հենց Գյուլենի աջակիցներն էին կազմակերպել 2016 թվականի հուլիսին 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին