copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 23:26 20-02-2026

Մասշտաբային ձերբակալություններ Թուրքիայում. 32 ֆուտբոլային ակումբի ղեկավարներ կասկածվում են ապօրինի խաղադրույքների մեջ

Ստամբուլի դատախազությունը ձերբակալել է 32 անձի՝ երկրի պրոֆեսիոնալ լիգաներում պայմանավորված խաղերի և ապօրինի խաղադրույքների կազմակերպման կասկածանքով:

Hürriyet Daily News պարբերականի փոխանցմամբ՝ ձերբակալվածների թվում են թուրքական Սուպերլիգան ներկայացնող մի շարք ակումբների՝ «Գյոզթեփեի», «Քոնյասպորի», «Ալանյասպորի», «Անթալյասպորի», «Քոջաէլիսպորի», «Գենչլերբիրլիգիի» և «Սիվասպորի» ղեկավար կազմի ներկայացուցիչները:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ կասկածյալներին ձերբակալելու նպատակով թուրքական ոստիկանությունը լայնամասշտաբ հատուկ գործողություններ է իրականացրել երկրի 10 նահանգներում: Այս պահին ևս մեկ անձի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ապօրինի խաղադրույքների հետ կապված սկանդալներ գրանցվել են նաև նախկինում. նույն պատճառով արդեն իսկ որակազրկվել և ֆուտբոլից հեռացվել են ավելի քան 1000 ֆուտբոլիստ և 149 մրցավար: Ոստիկանությունը շարունակում է դեպքի հանգամանքների համակողմանի հետաքննությունը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում