copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:30 16-12-2022

Թուրքիայում կրկին ահաբեկչություն է իրականացվել

Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիրի նահանգի տարածքում այսօր վաղ առավոտյան ահաբեկչություն է իրականացվել։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, պայթյունը տեղի է ունեցել Դիարբեքիր-Մարդին ավտոճանապահինը։

Հաղորդվում է, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ճանապարհին կայանված ավտոմեքենայում, և այն գործի է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով։ Պայթյունի պահին այդ վայրով անցել է թուրք ոստիկաններին տեղափոխող զրահապատ ֆուրգոնը։

Ահաբեկչության հետևանքով վիրվորվել է 9 մարդ, որոնցից 8-ը ոստիկաններ են եղել։ Դեպքի առթիվ այս պահի դրությամբ բերման է ենթարկվել 5 մարդ։

Նշվում է, որ Դիարբեքիր-Մարդին ավտոճանապարհին անվտանգության լրացուցիչ ուժեր են տեղակայվել, տարածքը՝ շրջափակված է և իրականացվում է հակաահաբեկչական գործողություն։ Դեպքի առնչությամբ Դիարբեքիրի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։

Դիարբեքիրի նահանգապետարանը հայտնել է, որ պայթյունի հետևանքով ոչ ոք լրջորեն չի տուժել, սակայն ոստիկանական զրահապատ ֆուրգոնում գտնվող ինը ոստիկան հետազոտման համար տեղափոխվել են հիվանդանոց:

Մինչև այժմ ահաբեկչության պատասխանատվությունը որևէ կազմակերպություն չի ստանձնել։




Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ