Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:23 16-10-2023

Սա ոչ միայն հայատյացության, այլև քրիստոնեական կրոնի հանդեպ անհարդուրժողականության դրսևորում է․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապաետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Ֆրանցիսկոս Պապը Լեռնային Ղարաբաղում հայոց վանքերը պաշտպանելու կոչ է արել: «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետ կապված մտահոգությունս չի մարել: Բացի տեղահանվածների լուրջ հումանիտար իրավիճակից, կցանկանայի նաև հատուկ կոչ անել վանքերի և աղոթատեղիների պաշտպանության համար», - ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը: Այս լուրը տարածվել էր մեկ օր առաջ։

Երեկ՝ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևն այցելել է օկուցապված Ստեփանակերտ, այսօր այցի վերաբերյալ Ադրբեջանի հանրային հեռուստաալիքը տեսանյութ է տարածել, որտեղ արդեն երևում է, որ հանված է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչը։ Սա ոչ միայն հայատյացության, այլև քրիստոնեական կրոնի հանդեպ անհարդուրժողականության հերթական դրսևորումն է, էլ չեմ ասում Պապի կոչի հանդեպ բացահայտ արհամարհանքը։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ամեն ինչ անելու է Արցախից հայկական հետքն ու հազարամյա մշակութային ժառանգությունը ջնջելու համար․․․»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի