copy image url
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 10:08 22-03-2026

Սա ոչ միայն Եկեղեցու նկատմամբ վրեժխնդրության քայլ է, այլև արգահատելի վերաբերմունք վրաց ժողովրդի կորստի հանդեպ

«Ամենայն Հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ին չարտոնեցին մասնակցելու Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը։ Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց»,- գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Աներկբա է՝ չարտոնեց անձամբ Ն․ Փաշինյանը, քանզի նա է կառավարությունը, միաժամանակ՝ գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, հոգևոր բարենորոգիչը, կադրերի բաժնի վարիչը և առհասարակ՝ ամեն-ամեն բան․․․։

Ու թեև վաղուց Ալֆրեդ Հիչկոկի չավարտվող ֆիլմ հիշեցնող մեր իրականության մեջ ոչինչ այլևս չի զարմացնում, այուամենայնիվ, չեմ կարող ցավով, ամոթով ու նողկանքով չարձանագրել, որ սա ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ փոքրոգության ու վրեժխնդրության հերթական քայլն է, այլև արգահատելի վերաբերմունք եղբայրական Վրաց ժողովրդի, նրա կորստի և սգի նկատմամբ։

Սա նաև դիվանագիտական կարճատեսության ցցուն ու աններելի ակտ է՝ տարածաշրջանի հիմնական ու դարավոր բարեկամ երկրի՝ սեփական եկեղեցու բացառիկությունը գնահատող և խնկարկող եղբայրական վրաց ժողովրդի հանդեպ։ Նաև արհամարհանք հայ ժողովրդի անանդույթներին ու արժանապատվությանը։

Եվ իշխող ողջ վարչախմբում չգտնվեց գեթ մեկը, որը համարձակություն կունենար բարձրաձայնելու, կանխելու, ընդվզելու այս ոչ մարդկային, ոչ քրիստոնեական, ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական, ոչ պետական վարքը․․․
Հ․Գ․ Ուրախ ավտոբուսում աշխարհը հավերժական ճոճք է թվում, ուր խաշած կարտոֆիլի գոլորշու մեջ փակվել են բոլոր հորիզոնները»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել