copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 17:06 16-10-2023

Բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը վերադառնում է և կմասնակցի կարևորագույն առաջնության

Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Թադե Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանն արդեն երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում: Նրա մի շարք սաներ հանդես են եկել Հայաստանի կանանց տարբեր տարիքային հավաքականներում:

2000-2015թթ. եղել է «Գլենդել» տղաների թիմի մարզչի օգնականը:

2015թ.-ից սկսած «Գլենդել» աղջիկների թիմի գլխավոր մարզիչն է, իսկ 2016 թվականից մինչև օրս հանդիսանում է Գլենդելի Ավագ դպրոցի մարզական տնօրենը:

2018թ.-ին հայազգի մարզչի գլխավորած թիմը դարձել է «Խաղաղօվկիանոսյան լիգայի» չեմպիոն, իսկ նա ճանաչվել է առաջնության լավագույն մարզիչ:

Թադե Մարտիրոսյանի գլխավորությամբ Հայաստանի թիմը 2024 թվականի ամռանը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, հայտնում է ՀԲՖ-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանի կանանց ազգային հավաքականը վերջին անգամ մասնակցել էր նման ստուգատեսի 2010 թվականին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել