Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:30 12-10-2023

Այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը 100 հազար դրամ աջակցություն է տրամադրել 52 հազար 600 արցախցիների

Այս պահի դրությամբ ՀՀ կառավարությունը 100 հազար դրամ աջակցություն է տրամադրել 52 հազար 600 բռնի տեղահանված արցախցիների: Այս մասին այսօր կառավարության հերթական նսիտի մենարկին տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ վաղը 100 հազար դրամներ կհատկացնեն նաև 13 հազար 500-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե կարող են լինել մարդիկ, ովքեր, ելնելով սոցիալական վիճակից, գուցե չդիմեն աջակցություն ստանալու համար:

«Կարող են համարել, որ նման կարիք ու անհրաժեշտություն չունեն, բայց ես ենթադրում եմ, որ, ինչքան էլ տարօրինակ հնչի, հնրավոր է, որ մեր տեղեկատվությունը ոչ բոլորին է հասել այս պրոցեսի վերաբերյալ, որովհետև գյուղերում մարդիկ են տեղավորվել ու այդ գործընթացի մեջ չեն հասցրել մանրամասներին ծանոթանալ: Մենք ունենք մարդկանց ցանկը, երբ մյուս շաբաթվա կեսին կտեսնենք, որ թիվը նվազել է, կարող ենք նույնականացնելով տեսնել այն մարդկանց, ովքեր քարտային հաշիվներ չեն բացել ու մեր սոցիալական ծառայությունների, ՏԻՄ-երի միջոցով գնանք այդ մարդկանց հետ կոնտակտի, թե ինչու հաշիվ չեն բացել, ինչն է պատճառը: Նրանց պետք է աջակցել», - ասաց վարչապետը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան