copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:58 11-10-2023

ՄԻՊ-ին բզել եմ, որ իմ «կառավաթի» փափկության գործը մարդու իրավունքների գործ չի․ Արմեն Աշոտյան

Ընթանում է Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը։

Աշոտյանն իր ելույթում նշեց, որ իր՝ հանրապետությունից ելքի իրավունքը սահմանափակելով՝ խոչընդոտել են մասնակցել 6-7 խոշոր միազգային քաղաքական վեհաժողովների, համագումարների, անգամ այնտեղ, որտեղ Ադրբեջանից գնում էին պատվիրակություններ և փակ քննարկումներով բանավիճում էին Արցախի հարցի շուրջ։

«Սեկտա փակելը ձեզ համար է ստից բան։ Կներեք, տարին 6-7 անգամ արտասահմանյան գործուղումների մեկնող մարդու համար դա ստից բան չէ․ դա կոկորդից բռնել էր»,-ասաց Աշոտյանը։

Աշոտյանը շեշտեց, որ գործի ամբողջ ընթացքում կիրառվել է ընդամենը 2 գործիք՝ կալանավորում և գաղտնալսում։

«ՄԻՊ-ին բզել եմ, որ իմ «կառավաթի» փափկության գործը մարդու իրավունքների գործ չի, իմ ազատության խնդիրն ա։ Կա՛մ զբաղվեք, կա՛մ ուրիշ մարդիկ կզբաղվեն։ Էս տիկին Քրիստինեն գրում էր Քարամյանին, որ էս ինչ ա Աշոտյանի գործը։ Քյարամյանը պատասխաններից մեկում գրում ա՝ աղջիկ ջան, ինչ ես ուզում ինձանից։ Ինձ մեղադրանք առաջադրելուց մի շաբաթ առաջ իմ սեկտան փակել են, ու դա Քարամյանի գրության մեջ անուղղակիորեն և ողջամտորեն ապացուցվում է»,- պատմեց Աշոտյանը։

Նա նկատեց, որ ըստ փաստաթղթերի՝ մարդին ոստիկանությունն իմացել է, որ ինքը իբրև թե խոչընդոտում է վկաների ցուցմունքներին, սակայն իրենց կալանավորել են միայն հունիսին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել