Ներքին 4 տարի առաջ - 20:52 25-03-2022

Պաշտպանության նախարարը, իր գործը թողած, Վեդիում կոկորդիլոս է բուծում. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ Արցախում այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին՝ ասելով, որ տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային իրավունքի մեջ դեգլարատիվ է և պարտադիր, եթե դառնում ես այս կամ այն միջազգային կազմակերպության անդամ։

Աշոտյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի արած՝ ըստ իր բացահայտման սուտ հայտարարության վերաբերյալ, որ իբր ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԱՊՀ անդամ դառնալիս։

Անդրադառնալով 44 –օրյա պատերազմի մանրամասներին՝ ասաց, որ այդ օրերին խախտվել է Մինսկի խմբի համանախագահող երկրների կարևորագույն սկզբունքը, քանի որ ուժ է կիրառվել Ադրբեջանի կողմից, իսկ տարածքային ամբողջականության սկզբունքը հիմա՝ իր բնորոշմամբ ապիկար իշխանության կողմից առաջ է «բրթվում»՝ փաթեթավորվելով որպես խաղաղության դարաշրջան։

«Փաշինյանը նոյեմբերի իննին ականներ էր դրել մեր շահերի տակ՝ ռազմագերիների վերադարձի վերջնաժամկետ չսահմանելով, իսկ մեր այժմյան խնդիրները գալիս են նրանից, որ Նիկոլը նոյեմբերի իննին ստորագրել է փաստաթուղթ և չի դրսևորել որևէ երաշխիք»։

Աշոտյանն ասաց, որ հնարավոր չէ թշնամու առաջ բացել բոլոր խաղաքարտերը ՝ հողերը հանձնելով. «Ընդամենը խաղաղության դարաշրջան բացելը քո «լոլոն» է, Նիկո՛լ, քո քարոզիչները տանում են անասուն թեզ, որ էլի նախկիններն են մեղավոր, իսկ Սերժ Սարգսյանի օրոք ասվել է, որ մենք նկրտումներ չենք ունեցել Ադրբեջանի նկատմամբ»։
Աշոտյանն ասաց, որ հանրային գիտակցության մեջ առաջ են տանում այն միտքը, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որի մասին վկայում է ԱԳՆ–ի հայտարարությունը. «ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ով ունի երաժշտական կասկածելի նախասիրություններ և այլ կասկածելի նախասիրություններ՝ խոսում է պրոադրբեջանական հիմարություններ և անբարոյականություններ Արցախի հետ կապված»։

Խոսելով վերջին օրերին լարված սահմանային իրավիճակի մասին՝ ասաց, որ մենք շարունակում ենք կյանքեր զոհաբերել ՝ միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ է. «Ինքն ապուշություններ է խոսում Արցախի հետ կապված ու խաղաղության դարաշրջանի «ճարտարապետներից է», իսկ պաշտպանության նախարարը, իր գործը թողած, Վեդիում կոկորդիլոս է բուծում։ Պն պաշտոնական էջը նայում՝ ապշում ես, որտեղ գրված էր պարզապես, որ ավարտվեց ՊՆ շախմատային մրցաշարը, լու՞րջ։ Հանրությունը ձեզանից ա՞յդ լրահոսն էր սպասվում»։

Աշոտյանը վերջում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վերանա որպես քաղաքական գործիչ․ «Սրանց օրոք ավելի վատ է լինելու ու գնալով իրավիճակն է՛լ ավելի է վատանալու»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը