copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 11:59 18-11-2025

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը

Նոյեմբերի 17-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել եմ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության գրասենյակ և հանդիպել կազմակերպության շահառուների հետ։

Հանդիպման ընթացքում կարևորել եմ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը՝ ընդգծելով, որ այն իմ գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Շնորհակալություն եմ հայտնել ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանին հանդիպումը կազմակերպելու, ինչպես նաև ոլորտային խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու համար․ «Այս ոլորտում առկա են բազմաթիվ և բազմաշերտ խնդիրներ, և նման կառուցողական քննարկումներն էական նշանակություն ունեն՝ առկա խոչընդոտները հաղթահարելու և համակարգի շարունակական զարգացման համար»։

Հանդիպման ընթացքում շահառուները, ի թիվս այլնի, բարձրաձայնել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիության ապահովմանը, հանրային պաշտպանի ծառայություններից օգտվելու հետ կապված խնդիրներին, խտրականության բացառմանը և մի շարք այլ հարցերի:

Նշել եմ, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել նպատակային, համակարգային և շարունակական պետական քաղաքականություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ինքնուրույն, անվտանգ և արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու նպատակով։

Վերահաստատել եմ իմ հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվորեն աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, խթանման և ներառական հասարակության ձևավորման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին