Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:34 11-10-2023

Վայոց ձորի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Իրանի գլխավոր հյուպատոսին

Հոկտեմբերի 10-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթելլա Աբեդին Վարամինին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են մարզպետի աշխատակազմից:

«Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ նշելով, որ Վայոց ձորը մշտապես բարձր է գնահատել երկու բարեկամ ժողովուրդների միջև փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունները՝ փորձելով ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իր ներդրումն ունենալ այդ բարեկամության ամրապնդման գործում։ Դրա մասին վկայում է դեռևս 2010թ․ Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ կուսակալության հետ կնքված հուշագիրը և հաջորդող համագործակցությունը։

Գլխավոր հյուպատոս Մորթելլա Աբեդին Վարամինն իր խոսքում նշեց, որ գոյություն ունեցող բարեկամության և կատարված աշխատանքների շնորհիվ ստեղծվել են համագործակցության բոլոր հիմքերը, որոնք հնարավորություն են տալիս ընդլայնել իրականացվող ծրագրերի աշխարհագրությունը՝ ներառելով համագործակցության նոր ուղղություններ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Վայոց ձորի տնտեսության գերակա ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները` հատուկ անդրադարձ կատարելով գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորրտներին։ Ընդգծվել են նաև կրթության և մշակույթի ոլորտները՝ դիտարկելով մարզում շախմատի մրցաշարի անցկացման, լեզվի ուսուցման և բարձրագույն և ոչ ֆորմալ կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Մարզպետ Արարատ Գրիգորյանը իրանական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով մարզում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձնաց աջակցության ցուցաբերման ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերը։

Անդրադարձ է կատարվել նաև մարզի համար 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքներին։

Կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով կողմերն այցելեցին մարզի «Սյունիք-Զարգացում» ՀԿ Syunik-Development NGO, որտեղ հանդիպեցին Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ։ Հյուրերին ներկայացվեց հասարակական կազմակերպության կողմից մարզում իրականացվող լայնածավալ գործունեությունը ինչպես կրթության, այնպես էլ գյուղատնտեսության և բարեգործական ոլորտներում՝ անդրադարձ կատարելով համագործակցության հնարավոր ուղղություններին։

Այցի շրջանակներում կողմերն այցելել են բացառիկ ցուցանմուշներով և հարուստ ժառանգությամբ հայտնի Եղեգնաձորի Երկրագիտական Թանգարան, որտեղ հյուրերին ներկայացվել են թանգարանի կողմից իրականցվող նորարարական ծրագրերը և այդ ոլորտում արձանագրված հաջողությունները։

Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն հայտնվեց, որ Իրանի գլխավոր հյուպատոսի այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաստատվի հարաբերությունների զարգացման նոր, խոստումնալից հնարավորությունների սկիզբ, և կհաջողվի էլ ավելի ամրապնդել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին