copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 20:34 14-09-2023

ԱՄՆ-ը չի հանդուրժի որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա. Յուրի Քիմ

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը ներկայացրել է այն կարևոր ուղերձները, որ Միացյալ Նահանգները հասցրել է Ադրբեջանի իշխանություններին տարաբնույթ հանդիպումների և հեռախոսազրույցների միջոցով:`

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարեց պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։

«Առաջին՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի հենց հիմա, այլևս ոչ մի հետաձգում չպետք է լինի: Երկրորդ՝ ԱՄՆ-ը չի հանդուրժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղրաաբաղի ժողովրդի վրա»,- նշել է պաշտոնյան:

Նա հավելել է, որ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև ավարտված չէ, ուստի խաղաղություն հաստատելուն ուղղված ԱՄՆ ջանքերը ավելի կարևոր են դառնում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել