copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 17:41 25-07-2024

Շատ ենք ցանկանում հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ջանքերին․ Յուրի Քիմ

Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և եվրոպական հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմը հայտարարել է, որ Հայաստանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում, որ դրանով վատանում են Երևանի հարաբերությունները Մոսկվայի հետ։

Այս մասին Յուրի Քիմը հայտարարել է՝ որպես խոսնակ ելույթ ունենալով «ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասում տարածաշրջանային նոր կարգի հաստատման գործում» քննարկմանը։

Հաղորդվում է, որ բացի Քիմից՝ քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանում և Ուկրաինայում նախկին դեսպան ու Քարնեգի ծրագրի Ռուսաստանի և Եվրասիայի գծով ավագ փորձագետ Մարի Յովանովիչը, ինչպես նաև Քարնեգի համալսարանի Եվրոպական ծրագրի տնօրեն, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ նախկին դեսպանը Դեն Բաերը։

«Հայաստանն այլընտրանքներ է փնտրում։ Դա չի նշանակում, որ նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ վատանում են։ Մենք շատ ենք ցանկանում հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ջանքերին, որոնք ուղղված են իր հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, նրա անվտանգության ամրապնդմանը, տնտեսական բարգավաճմանը և իր հակառակորդի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - նշել է Քիմը։

Վերջինս, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ, ընդգծել է, որ Վաշինգտոնը փորձում է կապեր հաստատել Երևանի և Բաքվի միջև, որպեսզի օգնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանին աջակցություն տրամադրելու այլ տարբերակներ, այդ թվում՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով։

«Ընթացիկ ֆինանսական տարում դա մոտ 77 միլիոն է, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան ընդամենը երկու տարի առաջ։ Այդ միջոցները կուղղվեն Հայաստանի կայունությանն այնպիսի հարցերում, ինչպիսիք են կլիման և պարենային անվտանգությունը, ինչպես նաև Հայաստանին մեկուսացումից հանելուն»,- ասել է Քիմը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը