copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 14:58 14-09-2023

Մարզերի դպրոցների աշխատակիցներին պարտադրում են մասնակցել Ավինյանի նախընտրական հավաք-երթին

Արդեն 3-րդ մարզի դպրոցի տնօրենն է դիմում ինձ, որպես փաստաբանի, խորհրդատվություն հայցելով, թե ինչ կարող են անել, երբ մարզպետարաններից ստիպում են դպրոցի կոլեկտիվով Երևանում մասնակցել իշխող քաղաքական ուժի կողմից կազմակերպվող Երևանի ավագանու նախընտրական հավաք-երթին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

Նա նաեւ նշել է. «Տնօրենները մասնավորապես հետաքրքրվում են, թե ինչպես կարող են պաշտպանել աշխատողների իրավունքները, երբ մարզպետարանի պաշտոնյան իրագործի պատժելու սպառնալիքը՝ եթե ուսուցչական կոլեկտիվը չմասնակցի այդ հավաք-երթին:

Նրանց տրամադրել եմ իրավական խորհրդատվություն, որի շրջանակներում նաև խորհուրդ եմ տվել հավաք-երթին մասնակցելու պարտադրանքի վերաբերյալ հավաքել ապացույցներ, օրինակ՝ ձայնագրություններ և այլն:

Հ.Գ. տնօրենների հեռախոսները զուր չգաղտնալսեք, նրանք ինձ հետ կապ են հաստատում ապահով կապի միջոցներով»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել