copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:39 25-08-2023

Ճարտարցիները կորկոտի ու դոշաբի երրորդ խմբաքանակն են ուղարկել Ստեփանակերտ

Ճարտարցիները դոշաբի և կորկոտի 3-րդ խմբաքանակն են ուղարկել Ստեփանակերտ։ Հասցեատերերն այս անգամ մայրաքաղաքի Սասունցի Դավիթ փողոցի 200 ընտանիքներն էին, որոնցից յուրաքանչյուրին բաժին հասավ 1կգ կորկոտ և 0,5լ դոշաբ։ Այս մասին հայտնում է Ճարտարի քաղաքապետարանը։

Նախաձեռնությունն իրականացվում է ռուսաստանաբնակ մի խումբ հայրենասեր Ճարտարցիների աջակցությամբ, Ճարտարի քաղաքապետարանի աշխատողների և կամավորների ուժերով։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի