copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:00 25-08-2023

Մինչև երկուշաբթի Հելենի աճյունի տեղափոխման հարցը չլուծվի՝ գործողություններ կլինեն

Արդեն 11 օր է, ինչ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունը Գորիսում է։

Հելենի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ չնայած բազմաթիվ խոստումներին՝ առայժմ որևէ տեղաշարժ չկա։

«Երեկ Լենցովը Մարտակերտում էր, հույս ունեմ, որ այսօր իր մոտ տեղի ունեցած բանակցություններից որևէ դրական լուր կստաանանք»,- նշում է նա։

Նա տեղեկացրեց, որ Արցախի կառավարության կողմից խաղաղապահներին միջնորդույթուն է ներկայացվել՝ այս հարցի առնչությամբ աջակցելու. «Ճիշտն ասած՝ ճգիտեմ ինչ արդյուք կտա։ Այսօր ուրբաթ է, եթե շաբաթ-կիրակի օրերին որևէ տեղաշարժ չլինի՝ գործողություններ են լինելու»։

Հելենի մորեղբայրն ասաց, որ այս պահին +2 ջերմաստիճանում են պահում աղջկա մարմինը։

«Դատաբժիշկն ասում է, որ ամենաօպտիմալ ջերմաստիճանն է, ճիշտն ասած՝ չգիտեմ, թե դեռ որքան ժամանակ կարելի է այսպես պահել մարմինը, ամեն դեպքում՝ արդեն կրիտիկական իրավիճակ է։ Թեև օր չեն ասել, բայց այսպես երկար չի կարող շարունակվել։ Մայրը սահմանի այն կողմում է տանջվում, ես ՝ այս։ Սպասում ենք այսօրվա արդյունքներին»,- պատմեց նա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում